Jump to content

Սաբինա Ալիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբինա Ալիևա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1980(1980-05-07) (44 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունFaculty of Law of Baku State University?
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու (2016)
Մասնագիտությունիրավաբան
ԱմուսինՍիյավուշ Նովրուզով
Ծնողներհայր՝ Yashar Aliyev?, մայր՝ Rena Aliyeva?
Պարգևներ և
մրցանակներ
Medal "For Distinction in Public Service"

Սաբինա Յաշար կըզը Ալիևա (ադրբ.՝ Səbinə Yaşar qızı Əliyeva, մայիսի 7, 1980(1980-05-07), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան[1];

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբինա Ալիևան ծնվել է 1980 թվականի մայիսի 7-ին Բաքու քաղաքում։ 1986 -1996 թվականներին սովորել է Բաքվի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1996-2000 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 2000-2002 թվականներին Բաքվի պետական համալսարանում ստացել է մագիստրոսի կրթություն ՝ պետական իրավունքի մասնագիտության վերաբերյալ։ 2008-2012 թվականներին նա ստացել է լրացուցիչ բարձրագույն կրթություն միջազգային հարաբերությունների ոլորտում ՝ Ադրբեջանի Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայում։ 2016 թվականին պաշտպանել է դիսերտացիան «Միջազգային իրավունք և մարդու իրավունքներ» թեմայով և ստացել իրավագիտության դոկտորի կոչում[2]։

Տիրապետում է ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սաբինա Ալիևան աշխատել է Ադրբեջանի Սահմանադրական դատարանում 2000 թվականից։ 2015 թվականից նա աշխատել է որպես Աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
  • Նա մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների, այդ թվում ՝ Չինաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի սիմպոզիումների։ Ավարտել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հատուկ դասընթացները։ Նա մասնակցել է դասընթացների Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, սեմինարի Ֆրանսիայում գտնվող Sarbon բիզնես դպրոցում։
  • 2019 թվականի նոյեմբերի 29-ին Միլլի Մեջլիսի կողմից Սաբինա Ալիևան ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
  2. Սաբինա Ալիևա
  3. «Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.